Վալենսիայում իր գործունեությունն է վերսկսել «մարմնավաճառության հատուկ դասընթացներ» առաջարկող գործակալությունը:
Հիշեցնենք, որ հուլիս ամսին դատախազությունը քրեական գործ էր հարուցել գործակալության հիմնադիրների նկատմամբ, ինչի կապակցությամբ դադարեցվել էր գործակալության գործունեությունը:
Վալենսիայի դատախազությունը փակել էր գործը հանցագործության որևէ ապացույց չգտնվելու պատճառով:
Սեպտեմբերի սկզբներին տարածվել են հայտարարություններ «պրոֆեսիոնալ մարմնավաճառության» դասընթացները վերսկսելու մասին: Դասընթացը տևելու է մեկ շաբաթ, իսկ դրա արժեքը 100 եվրո է:
Ծրագիրն իր մեջ ներառում է ինչպես տեսական, այնպես էլ պրակտիկ պարապմունքներ`«Կամասուտրա» հասկացության ուսումնասիրություն, տարբեր սեքսուալ խաղեր:











































