Վաշինգտոնը Լիբիա է ուղարկել անօդաչու հետախուզական թռչող սարքեր, որոնք տեղեկատվություն են հավաքելու գրոհայինների գտնվելու մասին, որոնք հնարավոր է մասնակցել են Բենղազիում ԱՄՆ-ի դեսպանատան վրա հարձակման համար: Այդ մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը:
Բացի դրանից՝ Լիբիայի ափերի մոտ են ուղարկվել երկու ամերիկյան ականակիր նավեր: Նավերից մեկը` Laboon, արդեն մոտեցել է լիբիական ծովափին, երկրորդը`McFaul-ը, կժամանի մի քանի օրից:
Ինչպես հաղորդել է ВЗГЛЯД թերթը` Լիբիայի ՆԳՆ ղեկավարի տեղակալ Վանիսա աշ-Շարեֆը հայտարարել է, որ արդեն ձերբակալվել են հանցագործության մի քանի մասնակիցներ:
Նույն օրը ԱՄՆ-ի իշխանությունները Բենղազիից դուրս են բերել հյուպատոսարանի աշխատակիցներին և կրճատել են դեսպանատան աշխատակիցների թիվը Տրիպոլիում:
Միևնույն ժամանակ լրատվամիջոցները, հղում անելով հետախուզության իրենց աղբյուրներին, հայտնում են, որ Բենղազիում ամերիկյան հյուպատոսարանի դեմ հարձակումը պլանավորած է եղել, բայց հյուպատոս Քրիս Սթիվենսը, ամենայն հավանականությամբ, պատահաբար է դարձել գրոհայինների հարձակման զոհը:






































