Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը պայմանագիր է ստորագրել «ՍԿԱ Էներգիա»-ի հետ: Այդ մասին հայտարարել է խաբարովսկյան ակումբի տնօրեն Սերգեյ Ֆելդմանը:
«Արզումանյանն արդեն աշխատանքի թույլտվություն է ստացել 7 հնարավոր է իր մեկնարկային խաղն անցկացնի արդեն «Ռոստով»-ի հետ խաղում: Այս թիմը մենք սկսել ենք կառուցել ապրիլից, երբ գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանն ինձ ներկայացրեց ֆուտբոլիստների ցուցակը, որոնց ցանկանում է տեսնել մեր թիմում»: