Սիրիական ավիաուղիների հայաստանյան ներկայացուցչությունից «Առաջին լրատվական»-ը տեղեկացավ, որ Սիրիա-Հայաստան և հակառակ ուղղությամբ չվերթներն իրականացվելու են նույն հաճախականությամբ:
Երևանից Հալեպ չվերթը յուրաքանչյուր երեքշաբթի է, որևէ փոփոխություն չկա . «Ինչպես գործել է հայաստանյան ներկայացուցչությունը, այդպես էլ կշարունակի, սակայն անվտանգության բոլոր նկատառումները հաշվի ենք առնում»:
Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել էր, որ Սիրիայի ազգային ավիափոխադրող ընկերության օդանավով Երևանից Հալեպ մեկնած մեր հայրենակիցները դարձել էին սիրիական ազատբանակայինների թիրախ: Սպանվել էր 4, վիրավորվել՝ 11 մարդ:








































