Թուրքական Cihan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալները բեռնատար գնացք են պայթեցրել Մուշի շրջանում:
Հարձակումը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 15.20-ին, Զենգյոք գյուղի մոտ: Ռումբի պայթյունի հետևանքով բեռնատար գնացքի 4 վագոններ դուրս են եկել ռելսերից: Բեռնատար գնացքը Բիթլիսի Դաթվան շրջանից մեկնում էր դեպի Մալաթիա: Պայթյունից հետո դեպքի վայրում հավաքվել են մեծ թվով զինվորականներ:





































