Ռուսաստանցի թենիսիստուհի Մարիա Շարապովան և ամերիկուհի Սերենա Ուիլյամսը հանդես կգան Բրիսբենի մրցաշարում, որը տեղի կունենա Queensland Tennis Centre կորտերում 2012 թվականի դեկտեմբերի 31-ից 2013 թվականի հունվարի 6-ն ընկած ժամանակահատվածում: Այդ մասին հաղորդում է Reuters տեղեկատվական գործակալությունը:
Նշենք, որ Բրիսբենի մրցաշարի գործող չեմպիոն է հանդիսանում Էստոնիայի ներկայացուցիչ Կայա Կանեպին, ով որոշիչ փուլում 6:2, 6:1 հաշվով առավելության է հասել սլովակ մարզուհի Դանիելա Գանտուխովայի նկատմամբ:
Ավելի վաղ Բրիսբենի տղամարդկանց մրցաշարում հանդես գալու մասին հայտարարել էր բրիտանացի Էնդի Մարեյը:







































