Եգիպտոսում և Լիբիայում տեղ գտած վերջին հարձակումներից ելնելով` օտարերկրյա պետություններում, այդ թվում Հայաստանում, գտնվող բոլոր ամերիկյան քաղաքացիները նախազգուշացվում են, որ հանդես բերեն զգոնություն և հետևեն իրավիճակի զարգացումներին:
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը չունի որևէ տեղեկություն, որը մատնանշի, որ այդ դեպքերը կարող են բացասաբար անդրադառնալ անվտանգության հետ կապված իրավիճակի վրա Հայաստանում:
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն աշխատում է բնականոն հունով:










































