Սերժ Սարգսյան-Դմիտրի Մեդվեդև հանդիպման մասին տեղեկատվությունը բավական կցկտուր է: Սակայն այն փաստը, որ հանդիպումը կայացել է մարտի 5-ի` Սարգսյան-Ալիև-Մեդվեդև եռակողմ հանդիպումից առաջ, արդեն իսկ ուշագրավ է:
«Միջնորդները մի փոքր ակտիվացել են, փորձում են կազմակերպել հանդիպում: Մեդվեդև-Սարգսյան հանդիպման փակ բնույթը վկայում է, որ հիմնականում խոսել են ԼՂ խնդրի մասին, այլապես` անիմաստ կլիներ փակ հանդիպում անել: Եթե եղել են պայմանավորվածություններ, կողմերը պայմանավորվել են գաղտնի պահել այն` ավելի ուշ հրապարակելու համար, ինչպես եղավ հայ-թուրքական հարաբերություններում»,- մեզ հետ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Վլադիմիր Կարապետյանը: