ԱՄՆ-ում աղքատության մակարդակը կազմում է 15% (ավելի քան 46 մլն մարդ): Այս մասին ասվում է չորեքշաբթի հրապարակված ԱՄՆ մարդահամարի բյուրոյի զեկույցում:
Ինչպես հաղորդում է Interfax-ը, աղբյուրից հետևում է, որ գրեթե յուրաքանչյուր 6-րդ ամերիկացին գտնվում է աղքատության շեմին:
Անցյալ տարի այդ ցուցիչը 15.1% էր: Ամերիկյան ընտանիքի տարեկան միջին եկամուտը կազմում է 50 հազար դոլարից մի փոքր ավելի, ինչը 1.5%-ով ցածր է 2010 թ. համեմատությամբ:











































