Սոցապ նախկին նախարար Վազգեն Խաչիկյանը զբաղված է կուսակցաշինությամբ, հանձնարարություններ է ստանում ու ներկուսակցական աշխատանքներ կատարում: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը՝ հավելելով. «Մենք ունենք կառույցներ, էտ կառույցներն ամրացնել է պետք, հարկավոր է կազմակերպչական մասն ապահովել»:
Նշենք, որ երեկ ՎՊ հաշվետվության ժամանակ ընդդիմության բարձրացրած հիմնական հարցն այն էր, որ չնայած ՎՊ բացահայտումներին ու անգամ հարուցված քրեական գործերին, որևէ բարձրաստիճան պաշտոնյա մինչ այժմ պատասխան չի տվել իր ղեկավարած ոլորտում կատարված չարաշահումների համար:
Մեր հարցին, թե ՀՀԿ-ն փաստորեն վստահո՞ւմ է Խաչիկյանին, Սահակյանը հակադարձեց. «Ինչի՞ պիտի չվստահի: Ինչ-որ սենսացիայով եք զբաղվում, որը պարզվեց` այնքան էլ էդպես չէ»: Ստացվում է` ՀՀԿ-ն այնքան էլ չի հավատում ՎՊ-ին:







































