Հոլանդիայում ձայնների մեծամասնության հաշվարկով խորհրդարանական ընտրություններում առաջատար են լիբերալները:
Ազատության և դեմոկրատիայի համար ազգային կուսակցությունը Մարկ Ռյուտտեի գլխավորությամբ հավաքել է 40 մանդատ հնարավոր 150-ից: Այս ցուցանիշը գերազանցում է քաղաքագետների կանխատեսումները, որոնք հաշվարկել էին 35-36 տեղ:
Համեմատած 2010թ-ի նախորդ ընտրությունների հետ, կուակցությունը բարելավում է իր դիրքերը 9 մանդատով: Կուսակցությունն արդեն հայտնել է իր պատմության մեջ լավագույն ցուցանիշի մասին:










































