Monday, 08 06 2026
17:50
ԻՀՊԿ-ն գրոհել է Իրաքում քրդական ռազմաբազաների վրա
ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հունիսի 7-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Հովհաննես Սահակյանին
17:30
Կայա Կալասը հանգստության կոչ է արել Իրանին և Իսրայելին
Մոդին շնորհավորել է Փաշինյանին, մտադիր է խորացնել Հայաստանի և Հնդկաստանի բարեկամական հարաբերությունները
Հայաստանը թևակոխում է քաղաքական զարգացման նոր հանգրվան. Խաչատուրյան
Անհամբեր սպասում եմ Շվեդիայի և ԵՄ-ի համագործակցության խորացմանը ՀՀ-ի հետ. Կրիստերսոն
17:10
Իրանը պատրաստ է հարվածել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված էներգետիկ ենթակառուցվածքներին
Իսպանիայի վարչապետ Սանչեսը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
16:55
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին ազատ և ժողովրդավարական ընտրությունների անցկացման առթիվ
Հուսով ենք՝ հնարավորինս շուտ կստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Ֆիդան
16:50
Իսրայելն ու Իրանը դիտարկում են անհապաղ հրադադար հաստատելու հարցը. Թրամփ
16:40
Հենրիխ Մխիթարյանն անձամբ է բանակցում «Ինտեր»-ի հետ
16:30
Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել
Դատապարտում ենք բացահայտ միջամտությունը ՀՀ ներքին հարցերին․ Նատալի Լուազո
Ավստրիայի կանցլեր Շտոկերը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Այս անգամ ևս ՌԴ իշխանությունները հիմնվեցին ընտրություններին միջամտելու իրենց հարուստ փորձի վրա
16:10
ԱՄՆ-ն պատասխանատու է Մերձավոր Արևելքում լարվածության ցանկացած սրման հետևանքների համար. Իրանի ԱԳՆ
Այս ընտրություններն իսկապես կարևոր քննություն էին՝ հանուն ՀՀ ժողովրդավարության․ միջազգային դիտորդ
Լիտվայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առթիվ
15:50
Կայա Կալասն անդրադարձել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքներին
Մարթա Կոսը շնորհավորել է Փաշինյանին և հայտարարել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի գործունեության մեկնարկի մասին
15:30
Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա․ Եվրոպական հանձնաժողովի նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին
Սանդուն շնորհավորել է Փաշինյանին
Կրեմլը սպասում է Հայաստանում ընտրությունների վերջնական արդյունքներին. Պեսկով
Հայաստանը «չորրորդը» կդառնա՞
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի ստացել իշխանության մենաշնորհ. Զախարովա
Ռոբերտա Մեցոլան շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Մաղթում ենք հաջողություններ Փաշինյանին. Պապուաշվիլի
14:20
Թրամփը Իսրայելին և Իրանին կոչ է արել «անհապաղ» դադարեցնել կրակը
Մոսկվայում ակնարկել են, որ հայկական կարմրախայտը կարող է փոխարինվել թուրքականով

Ադրբեջանին զենք մատակարարելը Ռուսաստանի ընդունված գործելակերպն է

«Սա նման կարգի առաջին դեպքը չէ, և ես մտավախություն ունեմ, որ վերջինն էլ չի լինի, երբ Ռուսաստանը զենք է մատակարարում Ադրբեջան` արդարացնելով դա սեփական տնտեսական շահերով»,- անդրադառնալով ռուսական «Ռոսվերտոլ» ընկերության կողմից Ադրբեջանին «Մի-35Մ» մակնիշի մարտական 24 ուղղաթիռներ վաճառելու մասին տեղեկատվությանը` կարծիք հայտնեց Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:

Նշենք, որ ուղղաթիռների վաճառքի մասին տեղեկատվությունը հրապարակվեց Սանկտ Պետերբուրգում Մեդվեդև-Սարգսյան հանդիպումից հետո և Սոչիում մարտի 5-ին սպասվելիք Մեդվեդև-Սարգսյան-Ալիև հանդիպումից առաջ:

«Առաջին լրատվականի» հետ զրույցում Հմայակ Հովհաննիսյանը չցանկացավ այս գործարքը կապել առաջիկայում կայանալիք եռակողմ հանդիպման հետ. «Անմիջական կապ չեմ տեսնում, ավելի շուտ ես դա դիտում եմ որպես արդեն իսկ ընդունված գործելակերպ Ռուսաստանի կողմից»:

Քաղաքագետը չի կարծում, որ ուղղաթիռների վաճառքը Ադրբեջանին և Հայաստանում գազի սակագինը չբարձրացնելը փորձ է հերթական հանդիպումից առաջ կանխորոշելու բանակցային գործընթացի ընթացքը և արդյունքները: Նրա դիտարկմամբ, Սոչիի հանդիպման հիմնական նպատակը լինելու է պատերազմի վերսկսումից հրաժարվելու անհրաժեշտության ընդգծումը:

«Ռուսաստանի համար հիմնական խնդիրը մեր տարածաշրջանն ակտիվ ռազմական գործողություններից հեռու պահելն է, որովհետև այս իրավիճակում, երբ լուրջ իրադարձություններ են ծավալվել Մերձավոր Արևելքում, Ռուսաստանը մտահոգված է, որ այդ գործընթացները կարող են արձագանքներ ունենալ ռուսական Հյուսիսային Կովկասում և անդրադառնալ Ռուսաստանի խոցելի աշխարհաքաղաքական հետաքրքրությունների վրա»,- ասաց Հովհաննիսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում