23-ամյա Ստեֆան Պենդրին ցնցել է բժիշկներին` հայտարարելով, որ ազատվել է հաստ աղիքի կոլիտից՝ ուղղակի սկսելով ծխել: Մինչ այդ նա զուգարանից օգտվում էր օրական 15 անգամ: Տվյալ խնդիրն արդեն վերացել է, քանի որ տղամարդ օրը 4 հատիկ ծխախոտ է ծխում:
Բժիշկները մինչ այդ խոսում էին վիրահատության մասին, սակայն հիվանդը նախընտրել է դիմել այլ միջոցի, հաղորդում է Meddaily-ն: Նրան այդ քայլին են դրդել Յորքի հիվանդանոցի բժիշկներից մեկի`Շոն Կելլի հետազոտությունները` նվիրված նիկոտինի ազդեցությանը՝ հաստ աղիքի կոլիտի դեպքում:
Տվյալ հետազոտությունը հաստատվում է նրանով, որ հաստ աղիքի կոլիտը հայտնաբերվում է հիմնականում այն մարդկանց մոտ, ովքեր նոր են հրաժարվել ծխելուց: Որոշ մասնագետներ կարծում են, որ դրական ազդեցությունը կապված է հենց նիկոտինի հետ, ուստի նիկոտինի սպեղանին լավագույն այլընտրանքային տարբերակ կարող է լինել:











































