ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման վստահեցրել է, որ ահաբեկիչները, որոնք ռմբակոծել են Լիբիայում ամերիկյան հյուպատոսարանի շենքը, պատասխանատվության առաջ կկանգնեն, և ահաբեկչություններն ի զորու չեն կոտրել ամերիկյան ժողովրդի ոգին, հաղորդում է Ria Novosti-ն:
Նախօրեին Լիբիայում անհայտ աձինք մոտակա ֆերմայից ռմբակոծել էին ամերիկյան հյուպատոսարանի շենքը: Դեսպան Կրիս Սթիվենսի և հյուպատոսարանի ևս երեք աշխատակցի մահվան փաստը հաստատել է Լիբիայի ՆԳ նախարարի տեղակալ Վանիս աշ-Շարեֆը:
«Որևէ հարց չկա. մեղավորները պատասխանատվության կենթարկվեն»,- ասել է Օբաման հատուկ հայտարարության մեջ:
Նա նորից ընդգծել է, որ ԱՄՆ քննադատում է ահաբեկչությունը, սակայն ընդգծել է, որ Ամերիկայի և Լիբիայի հարաբերություններն ահաբեկչության պատճառով չեն տուժի:











































