Հայաստանի կառավարությունը Եվրասիական միությանն անդամակցելու պաշտոնական առաջարկ չի ստացել: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ պատասխանելով ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանի հարցադրմանը:
Տիգրան Սարգսյանի խոսքով՝ դեռ պարզ չէ, թե Եվրասիական միությունն ինչ ձևաչափով է լինելու, ինչ գործիքներ ու փաստաթղթեր են ստեղծվելու: Նա նաև ասաց, որ Հայաստանը բավական ակտիվ կերպով մասնակցում է Եվրասիական միության ապագայի վերաբերյալ բուռն քննարկումներին:












































