Գերմանիայի դաշնային դատարանը մերժել է քաղաքացիների հայցը, որոնք խնդրել են արգելել Եվրոպական կայունացնող մեխանիզմի (ESM) ստեղծումը: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Դատավորները վճռել են, որ եվրոգոտու փրկությանը Գերմանիայի մասնակցության միակ պայմանը պետք է դառնա խորհրդարանի ստորին պալատի հաստատմանն արժանանալու փաստը` այն դեպքում, եթե պարտքերը գերազանցեն 190 մլրդ եվրոյի սահմանագիծը:
Բացի այդ՝ ESM-ին կպարտավորեցնեն օրենսդիրներին տեղեկացնել ցանկացած որոշման մասին:
Դատարանի վճիռը Գերմանիային թույլ կտա վավերացնել Եվրամիության բյուջետային փաթեթը, որը նախատեսում է պատժամիջոցների կիրառում այն պետությունների նկատմամբ, որոնք չեն հետևում բյուջետային կարգապահությանը:
Փաթեթը ստորագրել եմ ԵՄ երկրները` բացառությամբ Չեխիայի ու Մեծ Բրիտանիայի: