Ուրբաթ օրը Եմենում կրկին տեղի են ունեցել բախումներ ցուցարարների և ոստիկանության միջև: Այս պահին հայտնի է, որ դրա հետևանքով զոհվածների թիվն այսօր առավոտյան հասել է 4-ի, տասնյակ քաղաքացիներ վիրավորվել են: Այս մասին հաղորդում է France Press գործակալությունը:
Եմենում ցուցարարները կրկին առաջ ենք քաշում երկրի ղեկավարի հրաժարականի հարցը, որն այս պաշտոնը զբաղեցնում է 1978թ.-ից: Թեպետ նախագահ Սալեհը Եգիպտոսում տեղի ունեցող հուզումների ֆոնին հայտարարել էր, որ չի պատրաստվում առաջադրվել հերթական նախագահական ընտրությունների ժամանակ, սակայն սա չի բավարարել ցուցարարներին:
Բացի այդ, Սալեհը հայտարարել էր, որ պաշտպանելու է եմենցիների խաղաղ ցույցեր անցկացնելու իրավունքը և բանակցելու նրանց հետ, սակայն նա այդ խոստումն, ինչպես տեսնում ենք, չի կարողանում իրականացնել: