Այսօր` ժամը 14.09-ին, Երևանի Մոսկովյան-Մաշտոց փողոցների խաչմերուկներում` Վ.Սարոյանի արձանի մոտ, աղջկա ոտքն արգելափակվել է «Բոգդան» մակնիշի ավտոբուսի դռների արանքում:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատւկ փրկարարական ջոկատը և ՃԿԿ օպերատիվ խումբը: Հրշեջ-փրկարարները դռների արանքից ազատել են 1994թ. ծնված Նելլի Հակոբյանի ոտքը, ում շտապօգնության աշխատակիցները տեղափոխել են հիվանդանոց:











































