Հունաստանում գտնվող Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը, մեկնաբանելով մարտի 5-ին կայանալիք Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը, ասել է, որ Մինսկի խմբի համանախագահ երկրները հակամարտության կարգավորումն են ցանկանում:
«Հիմնական հարցը` Ադրբեջանի գրաված տարածքները Հայաստանի կողմից ազատելն է», 1news.az-ի փոխանցմամբ ասել է Մամեդյարովը:
«Անցած տարիԿանադայում համանախագահ երկրները հայտարարություն են ընդունել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, և հայկական կողմը պետք է իրականացնի այն»,- ասել է Մամեդյարովը