ՎՊ-ն, համակարգային լուծումներ առաջարկելուց առաջ, պետք է նախ հասկանա՝ երևույթների հիմքում ինչ խնդիրներ են ընկած: Այսօր ԱԺ-ում ծավալված քննարկման ժամանակ այս մասին ասաց Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը՝ նկատելով, որ ինքը լավ է հասկանում՝ իր և իր ղեկավարած կառույցի հասցեին երեկվանից հնչած շատ գնահատականներ քաղաքական շահարկումների նպատակ ունեն:
«Սոցիալական ոլորտում մենք որոշակիորեն մշակված համակարգ արդեն իսկ ունենք: Միաժամանակ, մենք ունենք նաև բազմաթիվ չլուծված խնդիրներ: Յուրաքանչյուր ընթացիկ հաշվետվության մեջ հստակ նախանշում ենք՝ որ ոլորտներում են արդյունավետ գործընթացներ նկատվում, որոնցում՝ ոչ»,- ասաց նա:
Իշխան Զաքարյանի խոսքերով՝ կառույցի կատարած աշխատանքներին առավել մոտիկից ծանոթանալ ցանկացող պատգամավորները կարող են ուսումնասիրել ՎՊ ընթացիկ արձանագրություններն ու մյուս փաստաթղթերը, որոնք տարեկան հաշվետվության մեջ ներառելու դեպքում մի քանի հատորանոց աշխատություն կստացվի:








































