Ռուսական ВЗГЛЯД թերթի փոխանցմամբ՝ Վրաստան ժամանած ԵԽԽՎ-ի առաքելությունն այսօր զարմանք է հայտնել երկրում քաղաքական կուսակցություններին գովազդող ցուցանակների ոչ հավասարաչափ բաշխման կապակցությամբ:
Այս մասին եվրոպացի պատգամավորների հետ հանդիպումից հետո հայտարարել է ընդդիմադիր «Վրացական երազանք» կոալիցիայի մեջ մտնող «Հանրապետական» կուսակցության առաջնորդ Դավիթ Ուսուպաշվիլին.
«Մեզ հարցրին, թե ինչպես է ստացվել, որ նախընտրական քարոզչության համար նախատեսված բոլոր վայարերում տեղադրված են իշխող «Միասնական ազգային շարժում», ինչպես նաև «Քրիստոնեա-դեմոկրատական շարժում» ոչ մեծ կուսակցության գովազդները: Այդ հարցը դիտարկվել է իշխանությունների կողմից վարչական ռեսուրսների գործի դրման պլանում:
Բացի այդ, ԵԽԽՎ-ին հետարքրքրել է անկախ հեռուստաընկերությունների («9-րդ ալիք» և «Մաեստրո») 200,000 արբանյակային ալեհավաքների կալանումը»: