Լոնդոնը պատրաստ է համգործակցել Եգիպտոսի հետ նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի համախոհների՝ անգլիական բանկերում պահվող հաշիվները սառեցնելու գործում: Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտնել է Եգիպտոսի արտգործնախարար Մուհամմադ Ամրը Մեծ Բրիտանիայի իր պաշտոնակից Վիլյամ Հեյգի հետ բանակցություններից հետո:
Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, Բրիտանիայի արտգործնախարարն այցով գտնվում է Կահիրեում, որի ընթացքում նա հանդիպել է իր եգիպտացի գործընկեր Ամրի և Եգիպտոսի նախագահ Մուրսիի հետ:
«Մեծ Բրիտանիան լիրաժեք կերպով պատրաստ է համագործակցել Կահիրեի հետ այդ հարցով, և արդեն մոտ ժամանակները մենք ականատես կլինենք երկու երկրների համագործակցության արդյունքներին անգլիական բանկերում նախկին նախագահ Մուբարաքի և նրա համախոհների սառեցրած միջոցները Եգիպտոս վերադարձնելու, ինչպես նաև Կահիրե այն մարդկանց տեղափոխման հարցում, որոնց արտահանձնումը պահանջում է Եգիպտոսը»,- ասել է Ամրը:
Հեյգն իր հերթին աջակցություն է հայտնել «Եգիպտոսի անցումային շրջանին քաղաքական և տնտեսական ոլորտներում» և կողմ է արտահայտնվել երկու պետությունների միջև առևտրական կապերի զարգացմանը:
Հեյգի խոսքերով՝ Եգիպտոսի արտգործնախարարի հետ հանդիպմանը, երկկողմ հարաբերություններից բացի, քննարկվել են միջագային խնդիրներ, այդ թվում՝ Մերձավոր Արևելքի իրավիճակը: Հատուկ ուշադրություն է դարձվել սիրիական ճգնաժամին:







































