Կամչատկային հյուսիսում` Պալանա գյուղի շրջանում Ան-28 օդանավի վթարային վայրէջքի հետևանքով զոհվել է 10 մարդ: Զոհերի մարմինները փրկարարները հայտնաբերել են վթարի վայրում: 3-ի վիճակը բժիշկները գնահատում են ծանր և միջին ծանրության: Այս մասին հաղորդում է RBK-ն:
ՌԴ Արտակարգ իրավիճակների տվյալներով`օդանավում եղել է 13 ուղևոր, այդ թվում`անձնակազմի երկու անդամ:
Ներկայում օդանավը գտնվում է բլրի լանջին: Այն չվերթ էր իրականացնում Ելիզովոյից Պալանա: Մոսկվայի ժամանակով 04:28-ին կապը օդանավի անձնակազմի հետ կտրվել է, ինչից հետո օդանավը հարկադիր վայրէջք է կատարել: Օդանվի որոնման համար հնարավոր վայր էր ուղարկվել Մի-8 ուղղաթիռ:
Վթարված օդանավը հայտնաբերվել է Պալանայից 10 կմ հեռավորության վրա: Վթարից այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Դեպքի վայրում փրկարարական և քննչական աշխատանքներ են իրականացվում: ITAR-TASS-ի փոխանցմամբ`փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ`ՌԴ քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածով, այն է`«Օդային տրանսպորտի անվտանգության կանոնների խախտումը»:









































