Արևմուտքի երկրները համոզել են Ռուսաստանին և Չինաստանին ավելի կոշտ դիրքորոշում զբաղեցնել իրանական միջուկային ծրագրի նկատմամբ: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը` հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին:
Ըստ աղբյուրների խոսքերի` ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային և Գերմանիային հաջողվել է Ռուսաստանից և Պեկինից հասնել Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ լուրջ անհանգստություն հայտնելու որոշմանը ՄԱԳԱՏԷ-ի հանդիպման ժամանակ, որը կայանլու է սեպտեմբերի 12-ին:
Դիվանագետները նշել են, որ մասնակիցների հետ բանակցությունների արդյունքում միջազգային միջնորդները հասել են դիրքորոշումների որոշակի մոտեցման, սակայն ներկա դրությամբ անհայտ է Իրանի դատապարտումը Մոսկվայի և Պեկինի կողմից կիրականացվի հայտարարության, թե ավելի ծանրակշիռ որոշման միջոցով:
Արևմուտքի երկրները կոշտ դիրքորոշում ունեն Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ և միակողմանի կարգով պատժամիջոցներ են սահմանում Իրանի նկատմամբ, իսկ ահա Ռուսաստանի և Չինաստանի դիրքորոշումն ավելի ճկուն է:
2012թ-ի օգոստոսին լրատվամիջոցներում լուրեր տարածվեցին, որ ՌԴ-ն կարող է ավելի կոշտ դիրքորոշում ստանձնել իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ:










































