Օգոստոսի 3-ի համարում «Ժողովուրդ» տեղեկացրել էր, որ «Ջերմուկ գրուպ»-ի աշխատակիցները գործադուլ են արել` պահանջելով բարձրացնել իրենց աշխատավարձերը: Խնդրի հետ կապված թերթը զրուցել էր Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Արսենյանի եղբոր` «Ջերմուկ գրուպ»-ի տնօրեն Անաստաս Արսենյանի հետ, որը հավաստիացրել էր, թե իրենք նպատակ ունեն աշխատավարձերը բարձրացնել:
Երեկ «Ջերմուկ գրուպ»-ի սեփականատեր, Աժ պատգամավոր Աշոտ Արսենյանից «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց` արդյոք բարձրացրե՞լ են աշխատակիցների աշխատավարձերը, թե` ոչ: «Մի քանի հոգուն բարձրացրել ենք, նաև ապագայում խոստացել ենք մի քանիսինն էլ բարձրացնենք»,- ասաց Արսենյանը` հավելելով, որ իրենք «աշխատավարձերի բարձրացման առումով առաջին տասնյակի մեջ» են: Թե ինչ տասնյակի մասին է խոսքը, բիզնեսով զբաղվելու իրավունք չունեցող պատգամավորը չպարզաբանեց:











































