Ազգային վիճակագրական ծառայության օրերս հրապարակած զեկույցի համաձայն` 2010թ. ընթացքում իրականացվել են 157 հա անտառատնկման և ցանքսի աշխատանքներ. դա մի քանի անգամ պակաս է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշից: 2009թ. անտառատնկման և ցանքսի աշխատանքները ընդգրկել են 453 հա տարածք:
2010-ին արտադրվել է 1 մլն 15 հազար տնկանյութ` 2009թ. արտադրված 1,5 մլն-ի փոխարեն: