Այսօր տեղի ունեցան Աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլի երկրորդ տուրի հանդիպումները: E խմբի շրջանակներում իրենց հանդիպումներն անցկացրին բոլոր վեց հավաքականները:
Կիպրոս – Իսլանդիա խաղում առավելության հասան Կիպրոսի հավաքականի ֆուտբոլիստները՝ 1:0 հաշվով:
Նորվեգիա – Սլովենիա խաղում հաջողությունն ուղեկից եղավ նորվեգացիներին, որոնց հաջողվեց 2:1 հաշվով պարտության մատնել մրցակցին:
Երրորդ խաղը Շվեյցարիա – Ալբանիա մրցավեճն էր: Շվեյցարացիները, երկու գնդակ ուղարկելով ալբանացիների դարպասը, տարան 2:0 հաշվով չոր հաղթանակ:








































