Saturday, 27 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

Պատգամավորների գեղջկական չտեսությունը. մամուլ

«Առավոտ»-ը խմբագրականում գրում է. «Ո՞վ ասաց, որ Արևմուտքում կոռուպցիա չկա: Երեկ, օրինակ, ոստիկանություն է կանչվել Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմենիկ դե Վիլպենը, որին, ըստ ամենայնի, կասկածում են հյուրանոցային բիզնեսում տեղ գտած խարդախությունների հետ առնչություն ունենալու մեջ: Ֆրանսիական թերթերը հիշեցնում են, որ այդ անձնավորությունը, լինելով նախկին նախագահ Սարկոզիի կուսակիցը, բարդ հարաբերությունների մեջ էր վերջինիս հետ և մի շարք կասկածելի գործերով կամա թե ակամա նպաստել էր Սարկոզիի պարտությանը:

Միանգամայն պատկերացնելի է, որ քաղաքակիրթ երկրի վարչապետը կարող է այս կամ այն բիզնեսմենի հետ «օրթախ գործ բռնել», ինչպես որ մեր պաշտոնյաներն են «մտած» Հայաստանում բոլոր քիչ թե շատ եկամտաբեր բիզնեսների մեջ: Սակայն ես շատ ավելի վատ եմ պատկերացնում, որ Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորը, ստանալով մանդատը, իր առաջին գործը կհամարի շքեղ վերանորոգել այն կաբինետը, որը պետությունը նրան տվել է ժամանակավորապես` պատգամավորական պարտականությունները կատարելու համար: Գեղջկական այդ չտեսությունն անմիջապես աչքի կզարներ և կդառնար հասարակական լայն քննարկումների առարկա: Որովհետև մարդու ճաշակը և, վերջին հաշվով, մտավոր մակարդակը ուղիղ կապ ունեն նրա օրենսդրական գործունեության հետ:

Ժամանակ առ ժամանակ թարմացվում են խոսակցություններն այն մասին, որ թե’ խորհրդարանի և թե’ համապետական մակարդակով ստեղծվելու են էթիկայի հանձնաժողովներ, որոնք հետևելու են Հայաստանում այս կամ այն ճանապարհով բուրգի գլխին հայտնված գործիչների վարքուբարքին: Այդ խոսակցությունները շատ արագ մոռացվում են, նախևառաջ հավանաբար այն պատճառով, որ ոչ այդ գաղափարի հեղինակները, ոչ էլ, առավել ևս, հասարակությունը չեն հավատում նման հանձնաժողովների գործունեության արդյունավետությանը: Ի դեպ, սա միակ ոլորտն է, որտեղ չի գործում անմեղության կանխավարկածը: Եթե ինձ մեղադրում են, որ ես ինչ-որ մեկին մորթել եմ, ապա, անշուշտ, մեղադրողներն են, որ պետք է դրա ապացույցները բերեն: Բայց եթե 300 հազար դրամ աշխատավարձ ստացող նախարարը մեկ միլիոն դոլարի առանձնատուն է սարքում, ապա հենց նախարարը պետք է բացատրություն տա, թե ինչ միջոցներով է նա նման հաջողության հասել: Խնդիրն այն է, որ Հայաստանում գեներալները, պատգամավորները, նախարարները և մնացածները չեն վախենում նման հարցերից` լավագույն դեպքում բարեկամների բիզնեսն են վկայակոչում, իսկ սովորաբար ընդհանրապես ոչ մի բացատրություն չեն տալիս: Նույն պատճառով էլ նրանք բացարձակապես զուսպ չեն իրենց չտեսության մեջ:

Ինչ մնում է «ռեմոնտով» տարված պատգամավորներին, ապա նրանց կարելի է հասկանալ` գիրք կարդալ կամ օրենք գրել կարելի է նաև սովորական սեղանի վրա: Բայց նրանք դա չեն պատրաստվում անել: Իսկ ահա քյաբաբ-խորոված կարելի է ուտել միայն «Արմանի» ափսեներով»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում