Մահացու հիվանդությամբ տառապող հիվանդները, ովքեր ուզում են կամավոր հեռանալ կյանքից, պետք է ունենան դրա իրավունքը: Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Մեծ Բրիտանիայի առողջապահական հարցերով պետքարտուղարի նոր տեղակալը, գրում է The Telegraph-ը:
Աննա Սուբրին համոզված է, որ էվթանազիային վերաբերող ժամանակակից օրենքները սահմանափակում են հիվանդների ընտրության իրավունքը, և դրանք պետք է փոփոխել:
Առայժմ ինքնասպանությանը նպաստելու համար մինչև 14 տարի ազատազրկում է նախատեսվում: Բրիտանիայում և դրա սահմաններից դուրս 2009-ից ի վեր 60 մարդ իրեն սպանել է ընկերների կամ ընտանիքի անդամների օգնությամբ, փոխանցում է Med Daily-ն:
Սուբրին կոչ է անում ավելի ազնիվ լինել այս հարցում և քաղաքացիներին չստիպել երկրից դուրս գնալ` փնտրելու տեղ, որտեղ կկարողանային ինքնասպան լինել:










































