Սիրիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռն այսօր մտել է Թուրքիայի օդային տարածքը: Այս մասին հաղորդում է բրիտանական The Guardian թերթը՝ վկայակոչելով ընդդիմադիր Սիրիայի ազգային խորհրդին:
«Սիրիական ՄիԳ-ը ներխուժել է Թուրքիայի օդային տարածք: Առայժմ հայտնի չէ՝ արդյո՞ք այդ ներխուժումը փախուստ է»,- գրում է պարբերականը:
Այս տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել:












































