«Ֆորմուլա»-1-ի Mercedes թիմը նորամուծությունների շարք է պատրասել, որը կկիրառի թիմի երիտասարդ ավտոարշավորդների ելույթների ժամանակ:
Սպասվում է, որ լուրջ փոփոխությունների կենթարկվեն բոլիդի՝ հատկապես արտանետման և DRS համակարգերը:
«Մենք փորձարկելու ենք արտանետման Coanda համակարգը: Կատարելագործվել է նաև DRS համակարգը: Այդ ամենը կփորձարկվի մոտ ժամանակներս՝ երիտասարդ ավտոարշավորդների ելույթների ժամանակ»,- հայտարարել է Mercedes-ի տնօրեն Ռոս Բրաունը: