ՀՀ գյուղատնտեսության նախարար ՕԵԿ-ական Սերգո Կարապետյանը համառորեն հրաժարվում է կուսակցական կրծքանշան կրել, ինչն էլ ՕԵԿ-ում դժգոհության առիթ է դարձել:
Մեր թղթակիցը խորհրդարանում Կարապետյանից մեկնաբանություն է խնդրել այս առիթով:
«Լավ էլի….ես հիմա շտապում եմ»,- պատասխանել է նախարարն ու ճողոպրել:
Ի դեպ, հիշեցնենք որ Սերգո Կարապետյանը ՕԵԿ շարքերն է անդամագրվել միայն նախարարի պաշտոն ստանալու օրը:
Նշենք, որ ՕԵԿ կրծքանշան չեն կրում նաեւ Կապի եւ տրանսպորտի նախարար Մանուկ Վարդանյանը եւ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:










































