Սինտիա Նիքսոնը գլխավոր դերով հանդես կգա ամերիկացի կին պոետ Էմիլի Դիկինսոնի (1830-1886թթ.) կյանքի մասին կենսագրական ֆիլմում: Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը:
Ֆիլմը կկոչվի «Մեղմ կիրք» (A Quiet Passion): Ռեժիսուրայով կզբաղվի բրիտանացի ռեժիսոր Տերենս Դևիսը, որը նաև ֆիլմի սցենարի հեղինակն է:
Ներկայում Նիքսոնի ամենահայտնի աշխատանքը Միրանդա Հոբսի դերակատարումն է «Սեքսը մեծ քաղաքում» հեռուստասերիալում և դրա երկու լիամետրաժ շարունակություններում, որոնք վարձույթ են դուրս եկել 2008 և 2010 թվականներին: Նա նկարահանվել է նաև «Ամադեուս», «Ադամսների ընտանիքի հարստությունները» և « Մարվինի բնակարանը» ֆիլմերում:









































