Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին գովեստի խոսքեր է հղել թիմի նախկին գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային: Ըստ ֆուտբոլիստի` հնարավոր չէ թերագնահատել մասնագետի դերն ակումբի` վերջին տարիներին գրանցած հաջողություններում:
«Գվարդիոլան միշտ էլ կարևոր դեր է խաղացել ակումբում: Մենք 2 տարի շարունակ ոչ մի մրցանակ չէինք շահել և վատ հոգեբանական վիճակում էինք: Բոլորս շատ տխուր էինք, իսկ նա կարողացավ փոխել դա: Պեպն այդ արդյունքին հասավ իր խաղացողներին վստահելով, աշխատելու մեծ ցանկությամբ և իր նոր մոտեցումներով»,- հայտարարել է Արգենտինայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը:







































