Երկու շաբաթվա ընթացքում Կիևի Արվեստի ազգային թանգարանում ավելի քան 100 տղամարդ փորձել է հեքիաթի սյուժեն իրականություն դարձնել՝ համբույրով արթնացնելով քնած գեղեցկուհիներին: Սկայն դա հաջողվել է կին այցելուին: Այս մասին հաղորդում է MIGnews.com-ը:
Համաձայն նախագծի պայմանների՝ ում հաջողվի արթնացնել գեղեցկուհուն, նա պետք է ամուսնանա նրա հետ: Ամեն ինչ նախապես հաստատվել է ստորագրություններով: Աղջիկներին թույլ է տրվել համբուրել միայն նրանց, ովքեր իրենց հետ անձնագիր են ունեցել: Նշենք, որ Ուկրաինայի օրենսդրությունը միասեռական ամուսնություններ չի նախատեսում:
24-ամյա Յանա Գռուժին 5 աղջիկներից մեկն է, որին նկարիչ Տարաս Պոլատայկոն ընտրել էր որպես իր նախագծի մասնակից: Աղջիկը չի թաքցրել, որ շատ է զարմացել, երբ աչքերը բացել է ու պարզել, որ իր «արքայազնը» իրենից 2 տարով երիտասարդ Կատյա Կոպիլենկոն է:
Պայմանագրի համաձայն՝ Կատյան պետք է դադարեցնի հարաբերությունները սիրելիի հետ և ամուսնանա Յանայի հետ: Այժմ աղջիկները որոշում են, թե որ երկրում են օրինականացնելու իրենց հարաբերությունները:









































