Cravendale ապրանքանիշի կաթ արտադրողները նկարահանել են կատուների մասնակցությամբ հայտնի գովազդային հոլովակի շարունակությունը: Այս մասին հաղորդվում է ընկերության գովազդային արշավի Facebook-ի էջում:
Գովազդային հոլովակում պատմվում է, թե ինչպես են կատուները թակարդը գցում կթվորներին, «լվանում նրանց ուղեղները» և կլոնավորում, որպեսզի յուրացնեն Cravendale կաթը: Կատուների մաֆիան ղեկավարում է Բերտրամ անունով կատուն, որը դերակատարություն է ունեցել նաև առաջին հոլովակում:
Bertrum Thumbcat -ի անունից Facebook-ում հատուկ էջ է գործում, որտեղ զետեղվում են գովազդային արշավի նորությունները: Այնտեղ տեղադրվում են նաև Բերտրամի շրջագայությունների լուսանկարներն ու կյանքի մասին նրա պատկերացումները:
Առաջին հոլավակը (18+) թողարկվել էր 2011-ի փետրվարին: Կենդանիների մասնակցությամբ կենդանիների մասին Animal Spot փառատոնում հոլովակը տեխնիկայի համար զբաղեցրել էր առաջին տեղը: Այն AdWeek պորտալի կողմից ընդգրվել է անցած տարվա լավագույն հոլովակների տասնյակում:
Նշենք, որ գովազդային արշավն իրականացնում է Wieden+Kennedy London գործակալությունը:










































