Wednesday, 01 05 2024
Քոչարյանի թիկնապահի արարքը քրեորեն պատժելի է, ենթակա է 3-5 տարվա ազատազրկման
Քարաթափում. ռազմավարական նշանակության թերությունը
01:00
Ուկրաինան շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ և կայունությամբ
Սաուդյան Արաբիայի արքայազնն ընդունել է Հայաստան այցելելու հրավերը
Փորձել է գողին ու գողոնը գտնել իր ուժերով, պարզվել է գողը 17-ամյա իր որդին է
«Թևներիս տակ մի կանգնեք». ոստիկանները հրելով հեռացրին լրագրողներին
Կարմիր բերետավորները բերման ենթարկեցին ԱԺԲ կողմնակիցներին
«Աղջկա՞ վրա ա ուժներդ պատում». ոստիկանը ցուցարար կնոջը ուժով բերման ենթարկեց
00:30
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել կանխել ռազմական գործողությունները Ռաֆահում
16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից ու ողջ մնացել
00:15
Պենտագոնը հայտարարել է, որ ոչ մի երկիր չպետք է շահագրգռված լինի տիեզերքում զենք տեղակայելու հարցում
00:00
Ուկրաինայի նախարարների կաբինետը ևս 392 մլն դոլար է հատկացրել անօդաչու սարքերի գնման համար
23:45
Ուկրաինան դուրս է եկել ԱՊՀ-ի հետ կնքած մեկ այլ համաձայնագրից
Պետք է կարողանալ վտանգները ժամանակին չեզոքացնել. ՀՀ նախագահը՝ Տավուշում սահմանազատման գործընթացի մասին
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է արտադրական ընկերություններ
Հայաստանը մղում են ոչ լեգիտիմ դաշտ. ուզում են մեզ վրա ռուս բերել
Հայաստանին ուղղված ԵՄ աջակցության ծրագիրը՝ հարցականի տակ. Հունգարիան պահանջ է դրել
Իսա Գամբարը վերադառնում է. Ալիեւն այլընտրա՞նք է ստեղծում
Ադրբեջանի ամենամեծ վախը Հայաստանի հաղթանակն է Հաագայում. դա է մեր ամենազորավոր զենքը
Հոգևորական չեն՝ քաղաքական գործիչ են. չեն հաջողելու, որովհետև դա հայրենիքի համար պայքար չէ
Տղամարդը դպրոցից վերադառնալիս հետապնդել է 13-ամյա աղջնային․ նա ձերբակալվել է
Հայաստանի «թուրք-ադրբեջանական» իշխանությունը և «ռուսական» ընդդիմությունը
Խորհրդարանում վտանգավոր մտքեր են հնչում
«Քյոխը» կանչվել է դատարան՝ ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրգործով
Հայաստանի եվրոպական ուղին
Ֆրանսիան փորձում է դու՞րս գալ կովկասյան ծուղակից
20:50
Լատվիան Ուկրաինային կփոխանցի ՀՕՊ համակարգեր
20:40
Սպիտակ տունը հայտարարել է անկախ ռազմական գործողությունների արդյունքից Կիևին աջակցելու մասին
Նեթանյահուն մեկնաբանել է ՄՔԴ-ի կողմից պաշտոնատար անձանց ձերբակալության օրդերների հնարավոր արձակումը
20:20
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան

Վերահսկիչ պալատը միայն պատժող ձեռք չէ. Իշխան Զաքարյան

Վերահսկիչ պալատի` 2011 թվականի հաշվետվությունը որակապես տարբերվում է նախորդ տարիների հաշվետվություններից, քանի որ կազմված է հատուկ ստանդարտներով, մանրամասն դիտարկումների հիման վրա: Հաշվետվության ներկայացման ժամանակ այսօր ԱԺ-ում այս մասին հայտարարեց Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը:

Նրա խոսքով` պետական մասնակցության մի շարք կազմակերպություններ աշխատում են մշտական վնասով, հողային որոշ պաշարներ առհասարակ չեն օգտագործվում, հետևաբար դրանց գործածությունից ոչ մի հարկ չի գանձվում:

Անդրադառնալով մի շարք ոլորտներում առկա թերություններին և բացթողումներին՝ պաշտոնյան նշեց, որ Վերահսկիչ պալատի իրականացրած ստուգումների արդյունքում հայտնաբերվել են բազմաթիվ ռիսկեր, որոշ գործընթացներ ֆինանսավորվել են առանց նախնական լուրջ հետազոտությունների:

«Հայտերը շատ դեպքերում չեն ուսումնասիրվել, կամ դրանց ուսումնասիրությունը կրել է ձևական բնույթ: Վերահսկիչ պալատը ստուգումներ է իրականացրել նաև առողջապահության ոլորտում: Օրինակ` բացահայտել ենք, որ չկատարված որոշ աշխատանքների դիմաց որոշ առողջապահական մարմինների տրվել են վճարումներ:

Ինչ վերաբերում է սոցիալական ոլորտին, ապա շատ դեպքերում թաքցվել են որոշ ընտանիքների ունեցած իրական եկամուտները: Նույն այդ ընտանիքները կեղծ ճանապարհով պետությունից համապատասխան արտոնություններ ու նպաստներ են ստացել: Կամ` հաշմանդամության կարգ չունեցող որոշ քաղաքացիներ փաստաթղթերի կեղծման ճանապարհով հաշմանդամության նպաստներ են ստացել»,- նշեց նա:

Իշխան Զաքարյանը նաև նշեց, որ ստուգումների արդյունքում բազմաբնույթ խախտումներ են հայտնաբերվել նաև շինարարության ոլորտում՝ ձևական փորձագիտական վերահսկողություն, արհեստական ուռճացված տոկոսադրույքներ, ոչ պատշաճ տեխնիկական վերահսկողություն, գործող ստանդարտներին չհամապատասխանող շինանյութի գործածում և այլն:

«Մտահոգիչ բոլոր այս փաստերը զեկուցվել են ՀՀ նախագահին, ով մեր կառույցին հանձնարարել է 2013-ի հունվարից անցնել առավել ռիսկային ծրագրերի օպերատիվ վերահսկողության: Վերահսկիչ պալատը, սակայն, միայն պատժող ձեռք չէ, և պետք է նշել, որ վերջին երկու տարիների իր աշխատանքով բազմաթիվ խնդիրներ է լուծել: Միաժամանակ, շտկման կարիք զգացող մի շարք հարցեր դեռևս բաց են մնում»,- նկատեց պաշտոնյան:

Հաշվետվության ներկայացումից հետո ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվեց՝ ի՞նչ պետք է անել, որպեսզի Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվություններում ամեն տարի եղած նույնատիպ խնդիրներն ի վերջո լուծում գտնեն:

Ի պատասխան՝ Իշխան Զաքարյանը նշեց, որ իրենք շարունակում են ամենատարբեր ոլորտներում հետևողական լուրջ աշխատանքներ իրականացնել՝ հայտնաբերելու և վերացնելու համար առկա բացերը:

«Իրավապահ մարմիններին, օրինակ, մեր կողմից ուղարկվել են առավել արտառոց 3 գործեր, հարուցվել են քրգործեր, կան մարդիկ, ովքեր դատապարտված են և ներկայումս պատիժ են կրում»,- ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում