Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին լրագրողների հետ զրույցում անդրադարձել է մայիսի 2-ին Թավրիզում ձերբակալված Ադրբեջանի երկու քաղաքացիների՝ նախորդ շաբաթ ազատ արձակելու հարցին.
«Ադրբեջանի քաղաքացիների ազատարձակման հարցում Իրանն առաջնորդվել է հումանիստական դիրքորոշմամբ, իսլամական գթասրտությամբ և Ադրբեջանի հետ բարիդրացիական հարաբերություններ ունենալու տեսանկյունով:
Իրանն Ադրբեջանի հուսալի գործընկերն է, ինչը բազմիցս հաստատվել է Բաքվի պաշտոնական ներկայացուցիչների կողմից: Իրանին և Ադրբեջանին միավորում է պատմության, մշակույթի և կրոնի ընդհանրությունը: Թեհրանը մշտապես շահագրգռված է Բաքվի հետ լավ հարաբերություններ ունենալում: Իսկ յուրաքանչյուր մանր խնդիր կարելի է լուծել դիվանագիտական ճանապարհով»:









































