Ճապոնիայի ֆինանսական ծառայությունների ու փոստային բարեփոխումների նաախարար Տադախիրո Մացուսիտան ինքնասպան է եղել իր արտամուսնական կապի մասին հրատարակության պատրաստվող հոդվածի պատճառով: Այս մասին հայտնում է AFP-ն:
«Սյուկան Սինսե» ճապոնական ամսագրի հրատարակչությունում AFP-ին հայտնել են, որ սեպտեմբերի 12-ին պետք է լույս տեսներ Մացուսիտայի՝ ինչ-որ կնոջ հետ կապի մասին պատմող հոդվածը:
Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ «Առաջին լրատվական»-ը տեղեկացրել էր, 73-ամյա նախարարը Տոկիոյի իր սեփական բնակարանում մահացած է հայտնաբերվել:
Նշվել էր, որ Մացուսիտան ինքնասպան է եղել կախվելու միջոցով:







































