Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ փոխպետքարտուղար Ուիլյամ Բըրնսը սեպտեմբերի 10-15-ը այցելելու է Հորդանան, Իրաք և Թուրքիա: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը:
Վերջինիս խոսքերով՝ Բըրնսի այդ շրջագայությունը միտված է Սիրիայի նկատմամբ միջազգային կոորդինացիայի բարձրացմանը: Միևնույն ժամանակահատվածում ԱՄՆ պետքարտուղարի՝ փախստականների ու միգրացիայի հարցերով օգնական Էնն Կ. Ռիչարդը նույնպես այցելելու է Թուրքիա և բանակցություններ է վարելու Ստամբուլում, Անկարայում և Ադանայում:










































