Ճապոնիայի կառավարությունն արագ կերպով այսօր Պեկին է ուղարկել արտգործնախարարության ներկայացուցիչների, որպեսզի Չինաստանին բացատրի Սենկակու կղզիների ազգայնացման նպատակները:
ՉԺՀ-ն դրանք համարում է իր անօրինական կերպով օկուպացված տարածքներ:
Դիտորդների գնահատմամբ՝ այս առաքելությունն ի սկզբանե անհաջողության է դատապարտված:
Ավելի վաղ ՉԺՀ-ի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Պեկինը պատասխան քայլեր կձեռնարկի ի պատասխան Տոկիոյի՝ կղզիների նկատմամբ գործողությունների:
Այդուհանդերձ, այսօր Ճապոնիայի կառավարությունը պաշտոնապես հաստատեց Արևելաչինական ծովում 3 անմարդաբնակ կզիները 2,5 մլրդ իենով (շուրջ 26 մլն դոլարով) գնելու փաստը Ճապոնացի մասնավոր անձանցից:
Օրվա ընթացքում կստորագրվի համապատասխան պայմանագիրը:
Ավելի վաղ Ճապոնիայի կառավարությունը վարձույթով էր վերցրել կղզիները: Այն քաղաքացիներին արգելում է գնալ կզիներ առանց հատուկ թույլտվության, որպեսզի չսրի հարաբերությունները Չինաստանի հետ:







































