Բրիտանացի Էնդի Մարեյը նվաճել է ԱՄՆ-ի Բաց առաջնության չեմպիոնի տիտղոսը:
Մրցաշարի եզրափակչի հանդիպմանը Մարեյն առավելության է հասել սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչի նկատմամբ:
Մարեյ-Ջոկովիչ մրցակցությունն անցել է լարված պայքարում և ավարտվել 7:6, 7:5, 2:6, 3:6, 6:2 հաշվով:








































