Audi գերմանական ավտոկոնցեռնը 2012-ի օգոստոսին վաճառքն ավելացրել է 15%-ով` 2011-ի օգոստոսի համեմատ և առաջ անցել գերմանական մրցակիցներ BMW-ից և Daimler (Mercedes)-ից, որոնք օգոստոսին նույնպես վաճառքի ռեկորդային ցուցանիշներ էին գրանցել: Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ը: Audi սկսել են ավելի շատ գնել ինչպես ԱՄՆ-ում և Չինաստանում, այնպես էլ Եվրոպայում:
Այս տարվա ամռան վերջին ամիսը Audi-ի համար ամենահաջողակ օգոստոսն էր: Մեկ ամսվա ընթացքում ավտոկոնցեռնը վաճառել է 108 հազար 100 ավտոմեքենա:
Չինաստանում Audi-ն օգոստոսին վաճառել է 34 հազար 800 ավտոմեքենա, ինչը 24 տոկոսով ավելի է 2011-ի օգոստոսի համեմատ: ԱՄՆ-ում ցուցանիշը կազմել է 13 տոկոս` 11 հազար 527 ավտոմեքենա:
Չնայած եվրոգոտու պարտքային ճգնաժամին` Audi-ին հաջողվել է հիանալի ցուցանիշ գրանցել նաև եվրոպական շուկայում: Եվրոպայում վաճառքի ծավալն ավելացել է 8 տոկոսով, միայն Գերմանիայւոմ վաճառքի աճը կազմել է 9 տոկոս:
Ընդհանուր առմամբ` 2012-ի առաջին 8 ամիսներին Audi-ն վաճառել է 961 հազար ավտոմեքենա, ինչը 12,7 տոկոսով ավելի է` 2011-ի նույն ժամանակաատվածի հետ համեմատած:
BMW ընկերությունը 2012-ի օգոստոսին վաճառել է 102 հազար 730 մեքենա, իսկ Daimler-ը` 91 հազար 316:










































