ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում, կաշառք ստանալու կասկածանքով սեպտեմբերի 9-ին ձերբակալվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության պետ Հակոբ Հաջի-Հակոբյանը: Նա «ՀՀ վերադարձի վկայական ստանալու կարգ»-ի պահանջների խախտմամբ արտերկրում գտնվող քաղաքացիներից, բացի օրենքով նախատեսված պետտուրքի գումարից, միջնորդների միջոցով նաև կաշառք է ստացել:
«Ժողովուրդի» աղբյուրները փոխանցում են, որ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող քրգործի շրջանակներում ԱԳՆ-ից էլի ձերբակալվածներ կան: Ու հենց նրանց ցուցմունքների հիման վրա է ձերբակալվել նաև հյուպատոսական վարչության պետը, որը, ըստ էության, եղել է բոլոր հյուպատոսների կոորդինատորը: Թեև լավ կլիներ, որ նրան այդպիսի շուքով կալանավորեին, օրինակ, Հունգարիայի իրագործած արտահանձնման գործընթացի պատճառով:










































