Նախորդ ուրբաթ Հովիկ Աբրահամյանը հարկ է համարել ՀԱԿ ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանին զգուշացնել, բան ունեն ասելու` թող գան իրեն ասեն և ոչ թե մամուլով հանդես գան. «Այլապես ես էլ կարող եմ արհամարհել, լավ էլ կարողանում եմ արհամարհել»: «Հրապարակ»-ը գրում է, որ խոսքն առաջին հերթին վերաբերել է Հրանտ Բագրատյանին:
Զուրաբյանը հակադարձել է, թե դա Բագրատյանի իրավունքն է, վերջինս կարող է ցանկացած ժամանակ և ձևով իր մտքերն արտահայտել: Եվ երբ Բագրատյանը երեկ, Աժ նիստի ժամանակ դիմեց Հովիկ Աբրահամյանին` հարցնելով, թե ինչու իրենց մի քանի օրինագծեր չեն ներառվել օրակարգում, Հովիկ Աբրահամյանն էլ քողարկված արհամարհանքով, առանց Բագրատյանի կողմը նայելու, նետեց, որ դրանք իրենց ժամանակին կներառվեն օրակարգում:







































