Աշխատանքային այցով Ռուսաստանում գտնվող Սերժ Սարգսյանին ընդունել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը, տեղեկացնում է Прайм-TАСС գործակալությունը:
Հանդիպման սկզբում Մեդվեդևը ողջունել է Սարգսյանին և լուսանկարվել, իսկ Ռուսաստանի նախագահը հայտարարել է «Կարևոր է ոչ թե այն , թե ինչ կասենք, այլ այն, ինչ կանենք»: Լուսանկարվելիս Մեդվեդևը նստած է եղել Հայաստանի դրոշի մոտ, իսկ Սարգսյանը` Ռուսաստանի:
Այնուհետև բանակցությունները շարունակվել են փակ դռների հետևում: Քննարկվել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր, ինչպես նաև հրատապ միջազգային խնդիրներ: