Հոլանդական «Տվենտե»-ի հարձակվող Դմիտրի Բուլիկինը Facebook-ի իր էջում գրառում է կատարել, որ բուժզննումից հետո պարզ է դարձել, որ ինքն ունի մենիսկի վնասվածք: Վնասվածքի լրջության աստիճանը դեռ հայտնի չէ, հայտնի չէ նաև՝ ինչքան ժամանակ է պետք ապաքինվելու համար:
Օգոստոսի վերջին Հոլանդիայի առաջնության շրջանակներում խաղացողը ծնկի վնասվածք էր ստացել, սակայն բժիշկները հայտնել էին, որ որևէ լուրջ բան չկա:







































