Բրազիլիայի ազգային հավաքականի` ՀԱՀ ընտրանու հետ ընկերական հանդիպմանը ֆուտբոլասերները սուլոցներով դիմավորեցին Նեյմարին և ամբողջ խաղի ընթացքում դժգոհություն էին հայտնում վերջինիս ցուցադրած խաղից:
«Ես դժգոհ եմ ՀԱՀ ընտրանու հետ հանդիպմանը տեղի ունեցած միջադեպից: Ես մեքենա չեմ: Ֆիզիկապես ծանրաբեռնված և հոգնած էի` նախորդ հանդիպումից հետո:
Ցանկանում եմ պարզապես ֆուտբոլ խաղալ և օգտակար լինել Բրազիլիայի ազգային հավաքականին ու «Սանթոս»-ին»,- հայտարարել է Նեյմարը:








































