Curiosity մարսագնացը, որը օգոստոսի սկզբից սկսել է աշխատել Մարսի Գեյլա հատվածում, կարող է «տեսնել» մոլեկուլային միացություններ, պնդում է այդ ծրագրին մասնակցած ռուս փորձագետներից մեկը:
«Եթե Մարսի վրա կյանք կա, ուրեմն մենք այն կտեսնենք: Մարսագնացը կարող է հայտնաբերել բարդ օրգանական միացությունները, բարդ օրգանական մոլեկուլները»,- տեղեկացրել է լաբորատորիայի պատասխանատուն` Իգոր Միտրոֆանովը, ում գլխավորությամբ ստեղծվել է «Նեյտրոնների դինամիկ ալբեդոն»` այն 10 գիտական սարքավորումներից մեկը, որ տեղադրված է մարսագնացի վրա:
«Պարզելով Մարսի վրա կյանք կա թե չկա, մենք կարող ենք, հասկանալ նաև ողջ Տիեզերքի ծագումը»,- նշել է նա:
Միտրոֆանովը նշել է, որ Մարսը նախկինում նման է եղել Երկրին` մասնավորապես ունենալով բարդ հիդրոսֆերա:
Սակայն նա նշել է, որ գիտնականները վերջնական պատասխան կարող են ստանալ միայն լաբորատորիաներում Մարսի հողը ուսումնասիրելուց հետո: Մինչ այդ հնչած կարծիքները կարող են միայն ենթադրություններ լինել:






































