Իսպանական Marca-ն հաղորդում է, որ «Մալագա»-ի 13-ամյա ֆուտբոլիստ Բրահիմը հայտնվել է կատալոնական «Բարսելոնա»-ի ուշադրության կենտրոնում:
Խաղացողի տրանսֆերի դիմաց իսպանական ակումբը պատրաստ է հատկացնել 50,000 եվրո: Կատալոնական ակումբի նախկին մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի եղբայրը՝ Պերեն, բանակցություններ է վարում «Մալագա»-ի հետ և արդեն սեպտեմբերի 12-ին կմեկնի «Մալագա»՝ ֆուտբոլիստի հետ գործարք կնքելու:
Եթե կողմերը համաձայնության գան, «Մալագա»-ն կարող է ստանալ հավելյալ 3 միլիոն եվրո՝ կախված երիտասարդի խաղի առաջընթացից ու բարելավումից:







































